Գլխավոր դատախազի միջնորդագիրը երեկ Ազգային ժողով էր բերել նույնիսկ Արմավիրից պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին: Նա բոյկոտում էր ԱԺ նիստերը սեպտեմբերի 9-ի ՏIՄ ընտրություններից սկսած, երբ Արմավիրի Բամբակաշատ գյուղում որդին` Մակար Պետրոսյանը, ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել Ա. Մելիքյանին և Ա. Սարգսյանին: Երեկ “Հրապարակի” լրագրողը հետաքրքրվել է` “փաստորեն հաջողվե՞ց գործը փակել”, ինչին պատգամավորն արձագանքել է, թե ոչ ինքը, ոչ էլ իր որդին կապ չեն ունեցել այդ միջադեպի հետ: “Քաղաքում օրը հազար ծեծ ա լինում, ես կապ ունե՞մ”: Բայց ականատեսներն են ասում: “էդ ականատեսն ասում ա, որ իմ տղեն ընդեղ է եղել, չի թողել, որ ծեծեն”: Ձեր տղան կանխողի՞ դերում էր: “Բը իհարկե”:
Հրապարակ. ՄԱՊ-ի Ալիկին հաջողվել է փակել որդու կողմից ծեծի առնչությամբ հարուցված գործը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ