Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է, որ մարզչական աշխատանքի առաջարկ ոչ մի թիմից չի ստացել։ Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե «Կուբանը» ցանկանում է Կարպինին տեսնել թիմի գլխավոր մարզիչի դերում։ Լուրեր կային նաև Կարպինի` Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին:
«Չգիտեմ, թե որտեղից են հայտնվում նման լուրերը։ Ոչ մի տեղից առաջարկ չունեմ։ Ռուսական ակումբներում աշխատելու մասին կասեմ, որ ամեն ինչ կախված է առաջարկի բովանդակությունից»,- նշել է նա: