
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման ժամանակ այս տարի մի նոր երեւույթ է սկսել ի հայտ գալ` հիմնականում փչացող ապրանքների դեպքում. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ռուսական կողմի գործարարները, կամ այլ կերպ ասած՝ գնորդ կողմը, շուկայականից մի քանի անգամ ցածր գին է առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին` համոզված լինելով, որ հայ գործարարը ստիպված է լինելու համաձայնել ցանկացած պայմանի:
Բանն այն է, որ հայ գործարարները չեն կարողանում Ռուսաստանի տարածքում ավելի բարձր գնով իրացնել իրենց ապրանքը (ռուս գործարարները, ըստ ոլորտների, գործում են խիստ համաձայնեցված), ՌԴ-ի հարեւան երկրներ էլ չեն կարողանում տանել (ԵՏՄ-ի անդամակցությունից հետո այդ գործընթացը անչափ բարդացել է), ուստի մնում է Հայաստան չվերադառնալու համար համաձայնել ցանկացած պայմանի: Այս գործելաոճի արդյունքում գրեթե զրոյական մակարդակի է հասել ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքաշրջանառությունը: Եւ այն խոստումը, թե ԵՏՄ մտնելով՝ մեծ շուկա է բացվում, «քամի տատանելու» պես մի բան էր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: