Դատախազությունում դեռ չեն կարողանում կողմնորոշվել՝ Վազգեն Խաչիկյանի քաղաքապետ եղբորը պատժեն, թե ոստիկաններին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գործը շարունակում է մնալ չհանգուցալուծված: «Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին անդրադարձել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացու կողմից բողոք ներկայացնելու պատմությանը: Բողոքողը պնդել էր, որ քաղաքապետը Ախթալայի մանկապարտեզներից մեկի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել: Իսկ ավելի ուշ բողոք ներկայացրած նույն անձը, որն, ի դեպ, կին է եղել, հայտարարել էր, թե իրեն ոստիկաններն են ստիպել քաղաքապետի դեմ բողոք գրել:

Մեր տեղեկություններով՝ կնոջ այդ հայտարարությունից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն, որ որոշվի դրա հետագա ընթացքը: Սակայն այն այդպես էլ ո՛չ ՀՀ քննչական կոմիտե է վերադարձվել եւ ո՛չ էլ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այսինքն՝ դատախազությունում դեռ չեն կարողանում կողմնորոշվել՝ ում պատժեն` Ախթալայի քաղաքապետին, թե ոստիկաններին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս