
Վրաստանի ընդդիմադիր “Վրացական երազանք” կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նախնական հաշվարկներով առաջ է անցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած “Միացյալ ազգային շարժումից”։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով՝ հաշվվել է ձայների 11.1%-ը։ Նախնական հաշվարկով՝ “Վրացական երազանքը” ստացել է ձայների 54.61, իսկ “Միացյալ ազգային շարժում”-ը՝ 38.14%-ը։ Մեծամասնական ընտրակարգով, սակայն, 10% ձայների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ առաջատարն իշխող կուսակցությունն է։