«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից երեկ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել-չդիմելու վերաբերյալ այս պահին հավաստի տեղեկություն չունեն:
Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել ՀԷՑ-ի պարտքերի խնդիրը, որպեսզի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կարողանա գնել այդ ընկերությունը, որոշել են այս կերպ խնդիրը լուծել` ապագա սեփականատիրոջը հնարավորություն տալով լրացուցիչ շահույթի հաշվին մարել պարտքերը:
Ի դեպ, «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ն ի վերջո վճարել է այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Փոքր ՀԷԿ-երի միության» նախագահ Նաիրա Նահապետյանը: «Երկու ամսվա պարտքն, այո, վճարել են, իսկ մարտ ամսվա գումարը կվճարեն ապրիլի 25-ին, »քանի որ մեր պայմանագրով այդպես է նախատեսված, մենք այլեւս պարտք-պահանջ չունենք ՀԷՑ-ի հետ»,-ասաց Նահապետյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: