
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով ներկայումս գլխավորում է ՀՀ քննչական կոմիտեն, ցանկանում է իր համար թանկ ու հզոր մեքենա գնել պետբյաջեի հաշվին: Թե ի՞նչ մեքենա է դա, դեռ հայտնի չէ, սակայն այն ունենալու 13.5 լիտր ծավալով շարժիչ և 21.8 մլն դրամ գին: Սակայն որպեսզի բյուջեից դրա համար գումար հատկացվի, պետք է ընդունի կառավարության հատուկ որոշում: Խնդիրն այն է, որ կառավարության՝ նախկինում սահմանած չափորոշիչներով, քննչական կոմիտեի ղեկավարին նման հզորությամբ մեքենա «չի հասնում»: Ուստի, կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Աղվան Հովսեփյանի համար չափորոշիչներով սահմանվածից ավելի հզոր մեքենա գնելու հարցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։