
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնել է Չեմպիոնների լիգայի «չոր» խաղերի ռեկորդը: Նա «Ատլետիկո»-ի դեմ խաղում կրկին գոլ բաց չի թողել:
Կասիլյասը Չեմպիոնների լիգայում դարպասն անառիկ պահեց 51-րդ անգամ: Այդ ցուցանիշով նա հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին:
Նշենք, որ «Ռեալ»-ն ու «Ալետիկո»-ն 0:0 հաշվով ավարտեցին քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Պատասխան հանդիպումը կանցկացվի ապրիլի 22-ին արքայական ակումբի խաղադաշտում: