Ամերիկացի կոնգրեսականը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է արել:

«100 տարի առաջ օսմանյան իշխանությունները սկսել են իրենց հաշվարկված հարձակումները հայ համայնքի վրա: Այդքան մարդկանց դաժան, կանոնավոր սպանդը, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ է ստեղծել 20-րդ դարի մյուս առաջնորդների համար ցեղասպանություն իրագործելու համար: Այս սպանությունների ճանաչման հրամայականն այնքան արդիական է, որքան 1915 թվականին էր: 1.5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաները, որոնց կյանքերը խլել են, ճանաչում են պահանջում:

Ես կոչ եմ անում նախագահ Օբամային ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ես նաև դիմում եմ Թուրքիային՝ կոչ անելով առերեսվել իրենց պատմության այդ մութ էջին ու հանուն տարածաշրջանային կայունության՝ բարելավեն հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Ռոյսը:




Լրահոս