
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մասնավորապես` Երեւան-Սեւան ավտոճանապարհին (տարբեր օջախներում) այրվել է 5 հա եւ 75 հա խոտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում (Վերին Աղբյուրակ թաղամասում)` այրվել է 34 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 1 հա, Թռչկան եւ Մեծ Պառնի գյուղերի միջանկյալ հատվածում` 15 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` 3 հա, Արարատի մարզի Լանջառատ գյուղում` 15 հա, Արարատ գյուղում` 1200 քմ, Երեւանի Նուբարաշենի 9-րդ փողոցում` 1500 քմ խոտ: Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: