
Ապրիլի 24-ին Արցախում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցով պայմանավորված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հնարավոր է, ներկա չգտնվի Երևանում:
Armlur.am-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ օրը իրենք մի շարք միջոցառումներ են նախատեսում, և Բակո Սահակյանի` Երևանում ներկա գտնվելը դեռևս հստակ չէ: «Միջոցառումները շատ են լինելու, ողջ Արցախի ժողովուրդն է մասնակցելու այդ միջոցառումներին և հնարավոր է, որ նախագահը գտնվի ժողովրդի կողքին»,- ասաց Բաբայանը:
Հարցին, հնարավոր չէ ինչ-որ կերպ հարմարեցնել միջոցառումները, որպեսզի Բակո Սահակյանը ևս ներկա գտնվի Երևանում, Դ. Բաբայանն ասաց` ֆիզիկապես էլ հնարավոր չէ դա անել: Մնում է սպասել և վերջնական մի քանի օրից պարզ կլինի` Բակո Սահակյանը ներկա կգտնվի Երևանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, թե ոչ: