
Նյու Յորքի Թայմսի հրապարակում Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառ է փակցվել: Այս մասին սոցկայքերից մեկում գրառում է արել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում բնակվող Վիկ Վարդան Մակարյանը՝ ներկայացնելով Թայմսի հրապարակում տեղադրված պաստառը:
Պաստառի վրա գրված է, որ «Միացյալ Նահանգները դեմ է ցեղասպանությանը»:
«Որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածի թոռ՝ ես շատ զգացված եմ, որ ԱՄՆ-ում նման պաստառ է փակցվել: Նաև իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ով պաշտպանեց Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը»,- գրել է Մակարյանը: