2014թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 7.654 միլիոն ռուբլի, ինչը 112.6 % ավելի շատ է, քան 1 տարի առաջ էր, երբ երկրի ղեկավարը վաստակել է 3.6 միլիոն ռուբլի: Այս մասին է վկայում Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:
Այսպիսով՝ Պուտինի ամենամսյա եկամուտն անցած տարի կազմել է 637.8 հազար ռուբլի: Ենթադրվում է, որ 2015թ. նախագահի եկամուտները կկրճատվեն, քանի որ մարտ ամսին նա որոշում է ընդունել կրճատել իր աշխատավարձը 10%-ով:
Նախագահը ունի հողատարածք, բնակարան, ավտոտնակ, ինչպես նաև` բնակարան: Իսկ շարժական գույքից ունի ԳԱԶ M-21, ԳԱԶ M-21-P, «Նիվա» ու ավտոմեքենայի համար «Սկիֆ» կցասայլակ: