
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ “սննդային թունավորում” ախտորոշմամբ Գոշ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել գյուղի բնակիչներ` ամուսիններ Գագիկ Վերանյանը և Լուսիկ Գրիգորյանը, նրանց երեխաները` Անդրանիկ, Աղասի, Իվան, Մարիամ, Հայկուհի և Շուշան Վերանյանները, նրանց հարևանուհիներ Շուշանիկ Գրիգորյանը և Սուսաննա Սարգսյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ անձինք Գագիկ Վերանյանի տանը սունկ են կերել, ինչի հետևանքով իրենց վատ են զգացել և նույն օրը հարևանների ուղեկցությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից armlur .am-ը տեղեկանում է, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: