Աղոթում էի Մեյվեյզերի հետ մենամարտի կայացման համար. Պակյաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն գոհ է, որ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերի դեմ մենամարտում հետնապահ է համարվելու: Պակյաոն նշել է, որ վաղուց է ցանկացել անցկացնել այդ մենամարտը:

«Ես վստահ էի, որ մեր մենամարտը կկայանա, աղոթում էի դրա համար:  Հետնապահ եմ համարվում  առաջիկա մենամարտում, սակայն միշտ հաղթել եմ, երբ ինձ մրցակցից թույլ են համարել: Այդ կարգավիճակը ոգեշնչել է ինձ մարզումների ժամանակ: Այն ինձ թույլ էր տալիս ապացուցել, որ աղքատության մեջ ծնված բռնցքամարտիկը կարող է հաջողության հասնել», – նշել է Պակյաոն:




Լրահոս