ԿՀՎ-ի նախկին սպան խոստովանել է, որ ինքն է սպանել Մերլին Մոնրոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին սպա, 78-ամյա Նորման Խոջեսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության հրամանով 1959-ից մինչ 1972 թթ իրականացրել է 37 սպանություն, մասնավորապես հենց նա է մահացու ներարկում արել դերասանուհի Մերլին Մոնրոյին, հայտնում է worldnewsdailyreport.com պորտալը:

Տարեց տղամարդը հոսպիտալացվել է Վիրջինիա նահանգի ոչ մեծ հիվանդանոցում, որտեղ էլ արել է իր ցնցող խոստովանությունը: Նրա խոսքերով՝ նա իր պետի՝ մայոր Ջեյմս «Ջիմմի» Հեյվորտի հրամանով իրականացրել է այն անձանց սպանությունը, «ովքեր կարող էին երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնել»:

Խոջեսը խոստովանել է, որ իր զոհերն են դարձել քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, արհմիությունների առաջնորդներ, գիտնականներ ու նկարիչներ, որոնց գաղափարները վտանգ են ներկայացրել Միացյալ Նահանգների շահերի համար: Նրա խոսքերով Մերլին Մոնրոն միակ կինն է, ում նա սպանել է: Խոջեսը չի զղջում իր արարքի համար, քանի որ ապացույցներ կան, որ Մոնրոն սիրային կապի մեջ է եղել ոչ միայն Քենեդիի, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ:

monroe_26




Լրահոս