Armenian text to speach

ՀայՌուսգազարդը Առանց կանխավճարի ակցիան երկարացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն, ընդառաջ գնալով բազմաթիվ բնակիչների խնդրանքին, մինչեւ 2013-ի ապրիլի 1-ը երկարացնում է  “Առանց կանխավճարի ակցիայի” գործողության ժամկետը: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ակցիայի ժամկետը կերկարացվի հետեւյալ պայմաններով. այն քաղաքացիները, որոնք մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ  հայտ կներկայացնեն գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ պայմանագիր ու կվճարեն շինմոնտաժային աշխատանքների իրականացման վճարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:



Լրահոս