Օսկանյանի պաշտպանության համար Ռուսաստանում ստորագրահավաք կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Այն բանի կապակցությամբ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ,Սիվիլիթասե հիմնադրամի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով (“Անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, որն արվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով),
Հաշվի առնելով, որ “Սիվիլիթասի” ղեկավարությունը մեղադրվում է հարկերի չվճարման, և միևնույն ժամանակ՝ բարեգործական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ,
Ուշադրություն դարձնելով, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ խորհրդարանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության անդամ, “Սիվիլիթաս” հիմնադրամի ղեկավար Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար,
Ընդգծում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում հայտնի քաղաքական գործչի հանդեպ քրեական գործի հարուցումը կասկածներ է առաջացնում այդ գործի քաղաքական բնույթի վերաբերյալ,
Համարում ենք, որ Վարդան Մինասի Օսկանյանը, ով բարեկեցիկ ընտանիքի ներկայացուցիչ է, ոսկերիչների ընտանիքից, այն մարդը չէ, որի հանդեպ անհրաժեշտ էր սկսել “պայքար կոռուպցիայի” կամ “ստվերային տնտեսության” դեմ։
Վստահ ենք, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավապահ մարմինները դադարեցնեն քրեական հետապնդումը: Գործի դադարեցման հիմքերի ընտրությունը թողնում ենք իրավապահ մարմիններին։
Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի դատախազության միջնորդությունը Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Անթույլատրելի ենք համարում, որ դիվանագետը, հայտնի և հարգանք վայելող քաղաքական գործիչը իր անմեղությունն է ապացուցում խորհրդարանում:
Բոլոր հայերին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում ստորագրահավաք սկսել ուղղված Հայաստանի նախագահին, ինչպես նաև “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Նիկոյալի Ծառուկյանին՝ պահանջով պաշտպանել Վարդան Մինասի Օսկանյանի բարի համբավը, ով Հայաստանի ինտելեկտուալ արտաքին քաղաքականության խորհրդանիշն է դարձել, և դեպի պատմական հայրենիք հայերի հաջողված վերադարձի ամենավառ օրինակը:
Քաղաքական դրդապատճառներով “Օսկանյանի գործ”-ից հետո այլևս ոչ ոք մաքուր խղճով չի կարողանա սփյուռքի հայերին Հայաստան հրավիրել և նրանցից օգնություն խնդրել:
Հարգանքներով Ռուսաստանի հայերի միություն
1 հոկտեմբերի 2012 թվական




Լրահոս