
Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց անցել է 1 տարի:
Armlur.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե վերջիններս ինչպես են գնահատում վարչապետի 1-ամյա գործունեությանը, և թե ինչ դրական փոփոխություններ են տեսել այդ ընթացքում:
Հարցվածների կարծիքները կարելի է 2 մասի բաժանել: Մարդկանց մի մասը Հովիկ Աբրահամյանի գործունեությունը բացասական գնահատեց և նշեց, թե երկրի վիճակն ավելի է վատացել: Մյուս մասը գոհ էր վարչապետի գործունեությունից և փաստեց, որ վերջին տարում էական բացասական հետևանքներ չեն եղել:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան