Ապրիլի 24-ին ընդառաջ Իսպանիայում հայկական խաչքարը վանդալիզմի զոհ է դարձել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իսպանական Ալիկանտե քաղաքում ապրիլի 12-ին անհայտ անձինք վնասել են հայկական խաչքարը:

Խաչքարը տեղադրվել է 7 տարի առաջ` 2008 թ-ի հունվարի 18-ին քաղաքապետարանի, հայկական միության և հովանավոր Թևոս Սաֆարյանի աջակցությամբ, և նման բան տեղի է ունենում առաջին անգամ: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այս ամենը հաջորդել է ցեղասպանության վերաբերյալ մի քանի միջոցառումների: Այսպես, ապրիլի 8-ին ռադիոյով հարցազրույց է ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին, ապրիլի 9-ին Հռոմի պապի պատարագից հետո ներկայացվել է Խավիեր Մորետի «La memoria de Ararat» գիրքը, իսկ ապրիլի 18-ին կկայանա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ևս մեկ պատարագ:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ևս տեղեկացնում է տեղի ունեցածի մասին: Նախարարությունը հայտնում է որ տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:

Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով:

11092723_1837604666463829_1389105563_n

11104063_1837604679797161_1297131361_n

11139580_1837604656463830_556078453_n

11139749_1837604649797164_165114291_n

11139782_1837604653130497_780833478_n

11160176_1837604663130496_779483638_n

11160505_1837604659797163_42188996_n




Լրահոս