
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամուլի ծառայության ղեկավար Նաթիա Բանձելաձեն հայտարարել է, որ ընդդիմադիր “Վրացական երազանք” կուսակցությունը երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունից կեղծ շնորհավորական ուղերձ է տարածել:
Հայտարարության մեջ Սաակաշվիլին իբրև նշել է, որ “շնորհավորում է վրաց ժողովրդին հաղթանակի առիթով”:
Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն`խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր “Վրացական երազանք” կուսակցությունը`53.2 տոկոս: