Ո՞րն է եղել Ծաղկաձորում մոլոկան տղամարդու ինքնասպանության պատճառը և ինչ է նա գրել իր թողած նամակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, նախնական տվյալներով, ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, 67-ամյա Կոլյա Ռոմանովը հայտնաբերվել է իր առանձնատան հարակից կիսաքանդ շինությունում` կախված վիճակում:

Armlur.am-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետի օգնական Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ Կոլյա Ռոմանովը մոլոկան էր, միայնակ էր ապրում. «Կինը մեկ տարի առաջ է մահացել: Երեք տղա ունի, երեքն էլ ամուսնացել են, Երևանում են բնակվում: Փայտի մշակման բիզնեսով են զբաղվում որդիները: Իրեն էլ լավ նայում էին, հոգ էին տանում: Որևէ խնդիր հարազատների կամ ազգականների հետ չուներ: Սոցիալապես ապահովված էր: Դե մալականներն աշխատասեր մարդիկ են: Կոլյան էլ շփվող, սրամիտ, կատակասեր մարդ էր»,- նկարագրեց Ա. Խաչատրյանը:

Վերջինս հայտնեց, որ Կոլյա Ռոմանովը վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ. շագանակագեղձի ուռուցքով էր տառապում. «Բժիշկները չարորակ ուռուցք էին ախտորոշել: Նա էլ լրիվ հույսը կտրել էր, որ երբևէ կբուժվի: Կարծում ենք` նման քայլի գնալու պատճառը դա պետք է լիներ: Այլ բան մտքներովս չի անցնում»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ լուրեր կան, թե ինքնասպանությունից առաջ համաքաղաքացին նամակ է թողել, որում գրել է, որ իր քայլի մեջ ոչ մեկի չմեղադրեն: Սակայն քաղաքապետի օգնականը դեռևս հստակ չգիտի` ուրիշ ինչ է գրված եղել նամակում:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս