
Ամերիկուհին հանկարծակի բղավել է արջի վրա՝ փախուստի մատնելով նրան, երբ տեսել է վերջինիս իր տան պատշգամբում: Սոված գազանը խուճապահար հեռացել է: Հարևանների վկայությամբ արջը հայտնվել է տարածքում դեռևս սեպտեմբերին: Նրա հիմնական նպատակը մարդկանց տներից համեղ պատառներ ստանալն է: