
«Այս տարի Հայաստանը նշում է Օսմանյան կայսրության տարածքում 1.5 միլիոն հայերից ցեղասպանության հարյուրամյակը: Սակայն Դանիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Online Post-ը:
Երկրի արտգործնախարար Մարթին Լիդգարդը պնդում է, որ «Դանիայի կառավարությունը չի փորձում թաքցնել 1915թ իրադարձությունները, սակայն դրանք ցեղասպանություն պաշտոնապես չի ճանաչում»՝ նշելով, որ այդ իրադարձությունների վերլուծությունը պետք է թողնել պատմաբաններին:
Մինչ Դանիայի այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից հավանության է արժանանում, Կոպենհագենում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակին նվիրված հսկայան արձան կանգնեցնողներին սա, անշուշտ, դուր չի գալիս, գրում է հրատարակչությունը:
9 մետր բարձրություն ունեցող «Երազ» կոչվող արձանը, որը 10 օրով կտեղադրվի Կոպենհագենի Կուլտորվետ հրապակարում, Թուրքիայի դժգոհություն է հարուցել: