Մեյվեզերը հայտարարել է բռնցքամարտից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլոյդ Մեյվեզերը որոշել է, որ Մեննի Պակյաոյի հետ մենամարտից հետո միայն մեկ մարտ կանցկացնի, ինչից հետո կավարտի իր կարիերան:

Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու Մեննի Պակյաոյի միջև մեգամենամարտը տեղի կունենան մայիսի 21-ին Լաս-Վեգասում:

«Այժմ ինձ ոչինչ չի ղեկավարում, մենամարտերում ոչ մի նյարդ չկա, այդ իսկ պատճառով էլ ցանկանում եմ ևս մեկ մենամարտ անցկացնել ու ավարտել իմ պայմանագիրը: Ինձ դուր է գալիս աշխատել  Showtime և CBS-ի հետ: Նրանց պետք է ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեմ»,- ասել է Ֆլոյդ Մեյվեզերը:

Հավելենք, որ այժմ էմ-Ջի-Էմ Գրանդը 20 հազար հանդիսատեսով նոր ռինգ է կառուցում, որտեղ էլ ցանկանում է մենամարտել Ֆլոյդը:




Լրահոս