
Մոսկվայի հյուսիսում զինված հարձակում է տեղի ունեցել Toyota Land Cruiser մեքենայի վրա, որի հետևանքով վարորդը զոհվել է: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է: Միջադեպը տեղի է ունեցել Կրոնշտադի բուլվարում հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում:
Դեպքի վայրում մոտ 100 պարկուճ է հայտնաբերվել: Ըստ որոշ տվյալների՝ հնարավոր է Բելգարյանի վրա կրակ է բացվել միանգամից 2 հրազենից, ինչով և պայմանավորված է պարկուճների նման քանակությունը: Հանցագործներին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: