Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում. Ֆրանսիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան Երևանում ապրիլի 24-ին, այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերին»,-նշված է հայտարարությունում:

Վերջինիս խոսքերով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Ֆրանսիայում՝պատմական, մշակութային կազմակերպությունների ու ասոցիացիաների և տեղական իշխանությունների կողմից:




Լրահոս