
Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ ընդունում է իր՝ “Միասնական ազգային շարժում” կուսակցության պարտությունը: Կուսակցության ղեկավարը հայտնել է, որ դառնում է ընդդիմություն:
Հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների ժամանակ նախնական տվյալներով առջևում է “Վրացական երազանք” կուսակցությունը: Ձայների վերջնական հաշվարկը դեռ չի ավարտվել: