
Մյունխենի «Բավարիա»-ն փոխարինողներ է փնտրում կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերիին և Արյեն Ռոբենին։ Տարիքի հետ նրանք ավելի հաճախ են վնասվածք ստանում և այժմ նրանք էլ չեն կարող օգնել թիմին։
«Բավարիա»-ն ակտիվորեն հետևում է Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին և «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեին։
Գրիզմանը նշել է, որ առայժմ ցանկություն չունի հեռանալ Մադրիդից, սակայն «Բավարիա»-ի առաջարկից հրաժարվելը բարդ կլինի: