ՎՏԲ բանկից տուժած քաղաքացիները դիմելու են ծայրահեղ քայլերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն բազմիցս անդրադարձել է ՎՏԲ Հայաստան բանկից տուժած քաղաքացիների խնդրին և դրա նկատմամբ բացարձակ անտարբերությանը: Վերջիններս պատրաստվում են հացադուլ սկսել նախագահական նստավայրի դիմաց:

Armlur.am-ի հետ զրույցում Արծրուն Հարությունյանը տեղեկացրեց, որ ճարահատյալ են դիմում այդ քայլին, քանի որ իրենց խնդրին ոչ ոք ականջալուր չի լինում:

Հիշեցնենք` այս քաղաքացիներից Արծրուն Հարությունյանը ոմն Արթուրի առաջարկով մի քանի մտերիմ մարդկանց անձնագրերով ոսկի են գրավադրել բանկում, դրա դիմաց ստացել 40 կամ 50 հազար դրամ: Հետագայում պարզ է դառնում, որ կեղծիք է տեղի ունեցել և քաղաքացի Արթուրը ոսկու գրավի դիմաց հիշյալ քաղաքացիների անձնագրերով մոտ 400 հազար դրամ է ստացել:

Այժմ այդ գումարները և տույժ-տուգանքները մնացել են տվյալ քաղաքացիների ուսերին: Նրանցից ոմանք վճարել են այդ գումարը, իսկ մնացածն էլ մինչ այսօր պայքարում են, որ գոնե այդ տույժ-տուգանքները վերացվեն և միայն մայր գումարը պարտավորվեն վճարել:

Բանկից տուժած այս քաղաքացիները բազմիցս դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին, սակայն որևէ դրական տեղաշարժ այս գործում չկա:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս