Ֆիլմի մասին:
1947 թվականին Ջոն Նեշը ժամանում է Փրինսթոնի համալսարան և այնտեղ նա հանդիպում է իր նման մի խումբ խոստումնալից մաթեմատիկոս ուսանողների՝ Ռիչարդ Սոլին, Էյնսլիին, Բենդերին և իր սենյակում բնակվող Շառլ Հերմանին, ով գրականություն էր սովորում։ Նեշը մշակում է և հրապարակում է գիտական հոդված, որի շնորհիվ նա հրավեր է ստանում Մասսաչուսեթսի համալսարանից աշխատելու համար, ուր միանում են նրան Սոլը և Բենդերը։
Մի քանի տարի անց Նեշը Պենտագոնի կողմից հրավիրվում է աշխատանքի, թշնամու ծածկագրերը վերծանելու համար։ Որոշ ժամանակ անց նա նոր առաջադրանքներ է ստանում խորհրդավոր ղեկավարի ՝ Վիլիամ Փարչերի կողմից, ով ներկայանում է որպես Ամերիկայի Միացյան Նահագների պաշտպանության դեպարտամենտի անդամ:
Ֆիլմը պատմում է Ջոն Նեշի կյանքը, երիտասարդ ժամանակվանից, երբ իր մոտ սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա հիվանդությունը։
Անվանում` «Բանականության խաղեր»
Օրիգինալ անվանում` A Beautiful Mind
Թողարկման տարեթիվ` 2001
Ժանր` ինքնակենսագրական, դրամա
Ռեժիսոր` Ռոն Հովարդ
Դերերում` Ռասել Քրոու, Էդ Հարիս, Ջենիֆեր Կոնելի, Կրիտոֆեր Պլամեր, Փոլ Բետանի, Ադամ Գոլդբերգ և այլք
Թրեյլեր`