
Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարվեց. Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց քվեարկության արդյունքները` կողմ 64, դեմ` 6:
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ևևԺառանգությունևև-ը չեն մասնակցել քվեարկությանը:
Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազի` “Սիվիլիթաս”-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը խոշոր չափի գումար է յուրացրել, որը նրան էր վստահվել բարեգործական նպատակներով: Վարդան Օսկանյանն էլ այդ միջնորդությունը նախագահական ընտրություններին ընդառաջ` քաղաքական պատվեր էր որակել: