
Հոնկոնգի հարավում` Հարավչինական ծովում, լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 36 մարդ է զոհվել: Լաստանավում եղել է 120 ուղևոր: Փրկվածները պատմում են, որ երկու նավերի բախման հետևանքով նրանք շրջափակման մեջ են հայտնվել: Փրկարարները մոտ 100 մարդու են ջրից հանել, սակայն նրանցից մի քանիսը հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ մահացել են: