Նիդեռլանդների Արնեմ քաղաքի կենդանաբանական այգում շիմպանզեների բնում ռադիողեկավարվող տեսախցիկ է տեղադրվել, որպեսզի հնարավոր լինի աննկատ կերպով հետևել կենդանիների առօրյա կյանքին:
Սակայն կապիկները չեն հավանել տեսախցիկը: Շիմպանզեներից մեկին հաջողվել է փայտի օգնությամբ հասնել տեսախցիկին, ինչից հետո կապիկը որոշ ժամանակ ուսումնասիրել է գետնին հայտնված առարկան՝ փորձելով համտեսել այն ու ամենայն ուշադրությամբ նայելով տեսախցիկի մեջ:
Տեսանյութը հրապարակվել է կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից: