
“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 2-ին ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մանդատը վայր դնելու մասին դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 10-ի նիստին: Խորհրդարանի կանոնակարգով նախատեսված 15-օրյա ժամկետում Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չի վերցրել այն։