Թափառաշրջիկի ստացված կերպարը. այսօր Չառլի Չապլինի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ապրիլի 16-n է` տարվա 106-րդ օրը: Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել մի շարք ուագրավ իրադարձություններ:

1889 թվականի ապրիլի 16-ին է ծնվել անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարի ստեղծողը Չառլի Չափլինը:

Chaplin

Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, 9 տարին չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ տղան 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։

Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր` հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում ՝ որպես դերասան և կատակերգու։

TheGoldRushReview

19 տարեկանում համագործակցում է հայտնի «Ֆրեդ Կարնո» ընկերության հետ: Չապլինն իր առաջին քայլերը կատարել է «Քեյստոն Ստուդիո»-ի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում,  որտեղ էլ  զարգացրել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների բանակ հավաքել:

charly2

Չապլինն իր շատ ֆիլմերի համար գրել է սցենարներ, խմբագրել, դերակատարում ունեցել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր և երաժշտության երգահան։ Նա կատարելության ձգտող էր։ Նրա ֆինանսական ինքնուրույնությունը հնարավորություն էր տալիս իրեն տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա` թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր ունեին սոցիալական և քաղաքական ուղվածություն, ինչպես նաև` ինքնակենսագրական տարրեր։

charlie-chaplin-the-kid-pancakes

Շապլինը մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայում 88 տարեկան հասակում իրենից հետո թողնելով հսկայական ժառանգություն:




Լրահոս