
Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Պողոսյանը 2012թ. սեպտեմբերի 29-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։