
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարող է վերադառնալ Իսպանիա: Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիա»-ն:
Նշվում է, որ իսպանացի կիսապաշտպանը կարող է վերադառնալ հայրենիք այն դեպքում, եթե անգլիական ակումբը չկարողանա ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Նշենք, որ Սիլվան ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել, 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: