ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միկա» եւ «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլեւ հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի մրցակցությանը, որոշել է վաճառել նաեւ իր «Միկացեմենտ»-ը, սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիա»-ի հետ կապված խնդիրները տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին». ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի «Արմավիա»-ն: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմավիա»-ի իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ:




Լրահոս