ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք այստեղ ենք, որ կոչ անենք Թուրքիայի կառավարությունը ճանաչել Ցեղասպանությունը: Սա դժվար քայլ է, ինչպես գերմանացիների համար դժվար էր ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել հրեաների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Կարևոր է, որ ազգերն ընդունեն այն, ինչ արել իրենց նախնիները: Եվ ես գտնում եմ, որ պարոն Էրդողանը կհամաձայնի սրա հետ: Սա պաշտոնական և կոլեկտիվ հիշողության հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵԽ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լինի ազգային առաջնորդների քննարկվելիք հարցը և ոչ թե գիտնականների:

Լատվիայից պատգամավոր Զանդա Կալինինա Լուկաշևիչան իր հերթին հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները և խրախոսել հետագայում էլ օժանդակել այս առաքելությանը: ««Եվրանեսթ»-ի այս տարի ընդունած բանաձևը, որը նույնպես անդրադառնում է այս թեմային, այն տեսլականն է ընդգրկում, որ ժողովուրդների ապագա հաշտեցման համար հող նախապատրաստելն առանցքային կարևորություն ունի: Հայաստանն այս իրադարձություններին վերաբերում է որպես ցեղասպանության: ԵՄ անդամ որոշ երկրներ նույնպես պաշտոնապես ճանաչել են այն և այդ մասին օրենքներ ընդգրկել իրենց ազգային օրենսդրությունում: Այնուամենայնիվ, դեռևս ընդհանուր համաձայնություն չկա 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սահմանման հարցում»,- նշել է Լուկաշևիչան՝ ընդգծելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, և երկու կողմերի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել այս խնդիրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս