Երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներին, թե վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները կապ ունեն Հնդկաստանից ներկրված սատկած գոմեշի մսի հետ: «Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ եւ գոմեշի միս ներկրող ընկերությունների անունները կապում են ինձ հետ: Դրանք բացարձակապես կապ չունեն ինձ հետ: Այդ ընկերությունների հետեւում թաքնված անձանց մեջ չկան ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ»,-ասել է վարչապետը: Ինչո՞ւ էր ստում ԲՀԿ խոսնակը: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց Տիգրան Ուրիխանյանին: «Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ նախկին եւ ընթացիկ ժամանակաշրջանի ուսումնասիրությունները կամ քննությունները կլինեն անաչառ, բազմակողմանի եւ համապարփակ: Դրանից հետո ես կարձագանքեմ անպայման: Նաեւ զարմացնում է, թե ինչու այսքան ժամանակ պահանջվեց՝ արձագանքելու համար, եւ ինչու վերջապես համապատասխան մարդիկ ընդունեցին այդ հարցով թեկուզ զբաղվելու խնդիրը»,-ասաց խոսնակը:
ԴԵՌ ԿԽՈՍԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ