ՊԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «գլխի մի հարվածով» ի ցույց դրեց Հայաստանի իրավապահ համակարգի թշվառությունը: Նախ տեղեկություն տարածվեց, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բագրատյանն ու նրա որդի Շանթը Արտաբույնք գյուղում միջադեպ են հրահրել, ապա ԲՀԿ-ական Բագրատյանը գլխով հարվածել է ոստիկանին, վայր գցել, վնասել նրա շրթունքը: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Բագրատյանին տարել են ոստիկանություն, իսկ ավելի ուշ հաղորդվեց, թե գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակը, որ վերջին շրջանում ընտրովի է պատասխանում լրատվամիջոցների հարցերին, հայտարարեց, թե գործը հետ է ուղարկվել ՀՀ ոստիկանություն, քանի որ թերի է եղել: Թե հատկապես ինչն է թերի եղել, Սոնա Տռուզյանը չի մանրամասնել (նկատենք, որ Տռուզյանը, որպես կանոն, ՀՔԾ-ին առնչվող հարցերին չի պատասխանում՝ խորհուրդ տալով զանգահարել ՀՔԾ): Ինչեւէ: Ոստիկանությունն ասում է, թե չի ստացել գործը:
Այսպիսով՝ իրավապահ կոչվածները միմյանց վրա են գործը գցում, որը հավանաբար «ճանապարհին կկորչի». դրա համար էլ Բագրատյանը հպարտորեն հայտարարում է, թե ինքը մեղավոր չէ:




Լրահոս