Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ Էրդողանին մաֆիոզ անվանեցին. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում այսօր միաձայն ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» մասին նախագիծ: Խորհրդարանի պատվիրակները միաձայն կոչ էին անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Aravot.am-ը գրում է. «Նրանց մեծամասնությունը օգտագործում հենց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»:

Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»:

Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս