Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որով զգուշացնում է համացանցում տարածված նոր վիրուսի մասին:
«Ժող, անծանոթ նամակներից զգուշացեք։ Նոր մի լավ ծանոթի կոմպը վիրուս էր ընկել։ Հիմա պարզվում ա համաճարակ ա սկսվել։ Սա կրիպտովիրուս ա,֊ եթե ընկավ ձեր մոտ, սկսելու ա բոլոր պետքական ֆայլերը ծածկագրել, ինչից հետո էլ չեք կարողանա դրանք բացել։ Հետո կկապնվեն ձեր հետ ֊ լավագույն դեպքում ֊ կառաջարկեն գումարի դիմաց ապակոդավորել ֆայլերը եւ ձեզ վերադարձնել։ Էդ լավագույն դեպքում։ Իսկ կարող ա մոռանան ձեր մասին։ Նենց որ անծանոթ ֆայլեր միˊ բացեք։ Հատկապես եթե zip,. rar տեսքով ա», – գրել է նա: