Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ պաշտոնական դիրքը հակառակ ծառայության շահերին օգտագործելու համար 250 հազար դրամ տուգանքի է դատապարտել Մարալիկի նախկին ոստիկանապետ Համբարձում Տոնոյանին: Բանն այն է, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել ու չի բացահայտել Մարալիկում ու հարակից գյուղերում տեղի ունեցած մի շարք հանցագործություններ: Մարալիկի արդեն նախկին ոստիկանապետի այս արարքները բացահայտել էր «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 21-ի իր համարում: Դրանից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն էր նշանակել, պարզել՝ հրապարակումը համապատասխանում է իրականությանն ու պաշտոնանկ արել Տոնոյանին, իսկ քննության արդյունքները հանձնել ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու:
ՕԵԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ