Սերժ Սարգսյանը ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու հրամանագիրը ստորագրել էր դեռեւս սեպտեմբերի 20-ին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ հրամանագիրը նախագահական նստավայրը հրապարակեց այն ստորագրելուց 5 օր անց՝ սեպտեմբերի 25-ին: Նկատենք, որ եթե սեպտեմբերի 21-23 եղել են ոչ աշխատանքային օրեր, ապա ե՛ւ հրամանագրի ստորագրման օրը, այսինքն՝ ամսի 20-ը, ե՛ւ սեպտեմբերի 24-ը եղել են աշխատանքային օրեր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրամանագրի հրապարակման ուշացումը պայմանավորված է եղել ներիշխանական ինչ-որ խժդժություններով ու անախորժություններով: Ավելին, Դալլաքյանը եւս մինչեւ սեպտեմբերի 25-ը չի իմացել այդ հրամանագրի ստորագրման մասին:
ՈՒՇԱՑԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ