Քանյե Ուեսթի համերգին քաղաքապետարանը 5 օրվա ընթացքում չի հասցրել պատրաստվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի` Երեւանի Կարապի լճի մոտ կազմակերպված խելահեղ համերգից հետո մինչ օրս չի պարզաբանվում, թե միջոցառման տեխնիկական ապահովումն ինչու էր այդքան վատ կազմակերպված, եւ ինչու էր համերգը ուղեկցվում խոտաններով: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ռեփերի ծրագրի մեջ նախապես չի եղել համերգի մտադրություն, եւ անհնար էր ավելին անել:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Չէ՞ որ ապրիլի 8-13-ը Քարդաշյան քույրերն ու Ուեսթը Հայաստանում էին, եւ նույնիսկ ստորագրահավաք էր կազմակերպվել՝ Ուեսթին խնդրելով համերգ տալ: Ինչո՞վ էին զբաղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 7 տեղակալներն ու 4 խորհրդականները, որ «գլխի չէին գցում» ամեն դեպքում պատրաստվել համերգին: Ի վերջո, Ք. Ուեսթի նման մեգաաստղերն ամեն օր չէ, որ Հայաստան են գալիս: Դե, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասին անգամ չարժի հիշատակել. նա վաղուց մեր երկրում ընկալվում է ՀՀ առաջին տիկնոջ մշակութային գծով ընկերուհին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս