Սեպտեմբերի 28-ին կշարունակվի անչափահաս Սարգիս Վարդիկյանի սպանության գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ս. Վարդիկյանին սպանել էր նրա ընկերոջ հայրը՝ Արտակ Մելքոնյանը: Վերջինս Վարդիկյանից վրեժխնդիր էր եղել դրանից մեկ տարի առաջ առանձին դաժանությամբ սպանված իր հանգուցյալ որդու` Սոս Մելքոնյանի սպանությանն առնչվելու եւ օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար:
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎԵՆԴԵՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ