«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. Աժ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, և դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլև Լևոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով: Մեր տեղեկություններով, վերջերս նրանց միջև անգամ կոնֆլիկտ-լեզվակռիվ է տեղի ունեցել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։