«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` առաջիկայում Հայաստանում պարտադիր կրթության շեմը 9-ամյայից պետք է բարձրացվի 12-ամյա ուսուցման: Թե այս նորամուծությունն ինչպես կանդրադառնա հատկապես մարզերում մեծ տարածում գտած աղջիկների՝ վաղ հասակում ամուսնությունների վրա, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ, Տավուշի մարզում մանկահասակ շատ աղջիկներ դպրոցում ուսումը տարբեր պատճառներով կիսատ թողնելով՝ ամուսնանում, դեռատի հասակում մայրանում են: Ահավասիկ, նման բազում օրինակներից մեկը:
Տավուշի մարզի Կողբ գյուղում հաշվառված, պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Գեւորգ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քսանմեկ տարին լրացած անձ, 2014թ. հունիսի 16-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1999թ. օգոստոսի 4-ին ծնված աղջկա հետ եւ փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: